30 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստացվում է՝ Ադրբեջանը «կադաստրի թղթով» է զավթել Հայաստանի տարածքները․ Գևորգ Դանիելյան

Ստացվում է՝ Ադրբեջանը «կադաստրի թղթով» է զավթել Հայաստանի տարածքները․ Գևորգ Դանիելյան

Ադրբեջանական իշխանությունը և, հատկապես, իրենց հոգևոր առաջնորդը դարձել են պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի․ գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

«Երբ, հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, ակամա մտքովս անցավ, որ հիմա էլ շրջանառության մեջ կդնեն, թե իբր ապօրինի կառույց է՝ «կադաստրի թուղթ չունի»։ Ցավոք, ենթադրությունս հիմնավորվեց։

Սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է, իսկ աշխատող է, որովհետև գործ ունեն զրո դիմակայման հետ։ Ստացվում է, որ իրենք կադաստրի թղթով են զավթել Հայաստանի տարածքները, ոչնչացրել դարերի պատմություն ունեցող սրբավայրերը, ամբողջովին էթնիկ զտումներ իրականացրել Արցախում և Նախիջևանում, ցեղասպանության դիմել Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի հայության նկատմամբ և այլն։

Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ ոչնչացրել են Արցախի Հանրապետության ողջ արխիվը և հիմա միամիտ տեսքով պատճառաբանում են, թե իբր կադաստրի թուղթ չկար, բա ի՞նչ անեին»,- նշել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026