
Քաղաքացին ավանակին զոլերով է ներկել և տարել Մյասնիկյան պողոտա․ Երևանի փոխքաղաքապետը՝ Կենդանաբանական այգու դիմաց հայտնված «զեբրի» մասին
Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ․ հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։
«Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան լրատվամիջոցներում տեսանյութեր տարածվեցին, որտեղ նշվում էր, որ Երևանի կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից։


