
Խոշոր հրդեհ՝ Շիրակի փողոցում․ այրվել է պահեստային տարածք
Երեկ՝ մայիսի 1-ի ուշ երեկոյան, խոշոր հրդեհ էր բռնկվել Երևանի Շիրակի փողոցում։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
«Այնուհետեւ, դեպքի վայր օգնության է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել՝ 04։18-ին։ Այրվել են լամինատ, դռների և հատակի շրիշակներ»,- նշել է կայքը։
Ըստ լրատվամիջոցների՝ այրված շինությունը պահեստային տարածք էր։


