
Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով՝ Հայաստանի քաղաքացուն խաղամոլության նստեցրեց ԱԺ նախագահ դարձած անձը․ Նարեկ Կարապետյան
Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով՝ Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը․ գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
«2019-ի փոփոխություններով օրենքում պաշտոնապես ամրագրվեցին «ինտերնետ տոտալիզատոր»-ների ստատուսը և կարգավորումները։
Նույն փոփոխություններով կազմակերպիչներին թույլատրվեց զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի ծրագրային ապահովմամբ և շահումի գործակիցների կառավարմամբ։
Այս փոփոխությամբ պետությունը փաստացի ոչ թե սահմանափակեց օնլայն կազինոները, այլ դրանք ամբողջությամբ օրինականացրեց ու տեխնոլոգիական զարգացման հնարավորություն տվեց։
Արդյունքում խաղադրույքը ավելի արագ, հասանելի ու պրոֆեսիոնալ կազմակերպվող համակարգ դարձավ, ինչը բնականորեն մեծացնում է մարդկանց ներգրավվածությունն ու խաղադրույքների ծավալը։ Իսկ 2022–2024 թթ․ փոփոխություններով ներդրվեցին հատուկ խաղային հաշիվներ, բանկային քարտերով նույնականացում և ամբողջությամբ անկանխիկ խաղադրույքների համակարգ՝ թափանցիկության հիմնավորմամբ։
(հոդված 5.2, փոփոխություններ՝ ՀՕ-139-Ն, ՀՕ-312-Ն, ՀՕ-133-Ն)
Արդյունքում խաղադրույքը դարձավ ամբողջությամբ օնլայն, բանկային համակարգին ինտեգրված և հեռախոսից մի քանի սեղմումով հասանելի։
Այսինքն՝ երբ «բարեփոխումների» արդյունքում վերանում են տեխնիկական խոչընդոտները և խաղադրույքը դառնում է առավել արագ ու հասանելի բոլորին։
Իսկ ինչի՞ դիմաց դա արվեց»,- գրել է նա։


