
Օկուպացված հայրենիք, տարածքային կորուստներ ՀՀ-ից, Բաքվի գերիներ․ ինչպե՞ս կարելի է սա արժանապատիվ խաղաղություն համարել․ Շահրամանյան
Խաղաղությանը դեմ չենք, ցանկացած գործողության, որ տարածաշրջանում, մեր հարևանների հետ խաղաղություն կհաստատի, կողմ ենք․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամել Շահրամանյանը։
«Այլ հարց է, թե ի՞նչ որակի խաղաղություն ենք ուզում ունենալու, ի՞նչ գնով, ի՞նչի հաշվին։
Երբ մեր հայրենիքն օկուպացված է, Հայաստանի տարածքների մի մասը կորցրել ենք, կան անհետ կորածներ ու Բաքվում պահվող գերիներ, ինչպե՞ս կարելի է սա աժանապատիվ խաղաղություն համարել»»,- նշել է նա։
Անդրադառնալով իշխանության խոսույթին, թե ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին են Արցախում ապրել, աշխատավարձեր ստացել, Շահրամանյանն ընդգծել է․ «Հայաստանն, այո, որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ ֆինանսական և այլ առումներով, նույնպես մասնակցություն ուներ Արցախում կյանքի կազմակերպմանը, բայց դա չի նշանակում, որ այնտեղ ձրիակերների նման նստած սպասում էին միայն ՀՀ պետբյուջի գումարներին»։


