09 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք․ Բագրատ Սրբազան

Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք․ Բագրատ Սրբազան

Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրության օրն է այսօր, միևնույն ժամանակ, մեր գողացված և կողոպտված ուրախության օրը․ քրեակատարողական հիմնարկից գրել է Բագրատ Սրբազանը։

«Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի:

Խոնարհումս մեր լույս նահատակների առջև: Ինչպես միշտ ասել եմ՝ ես, մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու:

Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք:

Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված:

Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության և հավատարմության:

Եվ, այո՛, Հայոց Գալիք Հաղթանակն այլընտրանք չունի»,- նամակում նշել է հոգևորականը:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026