
ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ին իր եվրոպական ուղու ճանապարհին․ Մարթա Կոս
Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ձգտումներում․ ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով ՀՀ-ի վերջին հայտարարությունները ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ։
«Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին այն ուղին, որով նրանք ցանկանում են գնալ, և Եվրոպան կաջակցի նրանց», – նշել է նա Բրյուսելում։


