
Դուա Լիպան դատի է տվել Samsung-ին
Փոփ աստղ Դուա Լիպան 15 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացրել Samsung-ի դեմ՝ պնդելով, որ ընկերությունն առանց թույլտվության հեռուստացույցների փաթեթավորման համար օգտագործել է իր նկարը․ գրում է BBC-ն։
Կալիֆոռնիայի շրջանային դատարան ներկայացված հայցի մեջ ասվում է, որ, երգչուհու պնդմամբ, ընկերությունն առանց իր համաձայնության օգտագործել է իր դեմքի լուսանկարն ԱՄՆ-ում վաճառվող տարբեր հեռուստացույցների մոդելների փաթեթավորման համար։
Դատական հայցը ներառում է հեղինակային իրավունքի խախտման և Լիպայի պատկերի ապօրինի յուրացման վերաբերյալ մեղադրանքներ։


