11 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ են տեղափոխում Հայաստանի մայր գազատարը

Ինչո՞ւ են տեղափոխում Հայաստանի մայր գազատարը

Ակտիվ շինարարություն ու տեղափոխություններ են Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանին․ տեղափոխում են խողովակները, որոնցով Հայաստան է մտնում մատակարարվող գազի 80 տոկոսը։ Թե ինչո՛ւ, Հայաստանի իշխանությունը վերջին ամսում տարատեսակ պարզաբանումներ է հնչեցրել` ականապատման խնդիրներից մինչև տեխնիկական անբավարարություն։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, օրինակ, մամուլից էր տեղեկացել այդ մասին։ Հարությունյանը հղում էր անում վրացական աղբյուրներին, որտեղ նշվում է՝ Հայաստանն է խնդրանքով դիմել վրացական կողմին՝ նախաձեռնել այս տեղափոխությունը։

Վրացական մամուլը գրում է՝ Հայաստանի խնդրանքի պատճառը դեռ 90-ականներից ականապատված Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետի հանգույցն է։

Տավուշի անկլավներն են տարեկան շուրջ 2-3 միլիարդ խորանարդ մետր ծավալի ներկրում ապահովող գազատարի տեղափոխման պատճառը․ նախնական համարվող այս վարկածը հիմնականն է, որ շրջանառվում է փորձագիտական շրջանակում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026