
Պատերազմ, բարձր հարկեր, քաղաքացու վրա թքել․ 8 տարում իշխանությունն այսպես է դեմքը ցույց տվել․ Քրիստինե Վարդանյան
Քաղաքացիները մեզ հետ հանդիպումների ժամանակ դժգոհում են, որ նախընտրական շրջանում վախի մթնոլորտ կա․ հանրահավաքի գալու կամ որևէ մեկին բարևելու համար աշխատանքից ազատում են․ Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, այժմ համանուն դաշինքի պատգամավորության թեկնածու Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ նման մթնոլորտ Հայաստանում իսկապես չի եղել։
«Բայց մի բան ունեմ ձեզ ասելու, այն ամենը, ինչ արել են 8 տարի, համարժեք է այսօրվա վախի մթնոլորտին․ քաղաքացու վրա թքել, միջնամատ ցույց տալ, պատերազմներ բերել, հարկեր բարձրացնել և այլն»,- ընդգծեց պատգամավորը։
Նա շեշտեց նաև, որ եթե իսկապես վախեցնում են, ապա մարդիկ կարող են չգալ հանհրահավաքներին, չբարևել իրենց, բայց խնդրեց․ «Հունիսի 7-ն է այդ ամենին պատասխան տալու օրը։ Բոլորդ գնացեք ընտրատեղամաս և ձեր վերաբերմունքն արտահայտեք իշխանությանն ու նրանց արածներին»։


