
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է՝ շվեյցարական «Պերջետա» դեղի N 7796 սերիայում կեղծման դեպք է հայտնաբերվել, ուստի ԱՍՏՄ-ն հորդորում է խուսափել դրա օգտագործումից։
«Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30 մգ/մլ, ապակե սրվակ 14 մլ (գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա) դեղի N 7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N 7796 սերիայով դեղի օգտագործումից»,- ասվում է հայտարարության մեջ:


