14 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի պատերազմի պատճառով Եվրոպայում ավիատոմսերի սակագների բարձրացումը «անխուսափելի» է

Իրանի պատերազմի պատճառով Եվրոպայում ավիատոմսերի սակագների բարձրացումը «անխուսափելի» է

Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ Եվրոպայում ավիափոխադրողների համար տոմսերի բարձր գները «անխուսափելի» են ավիավառելիքի բարձր գնի պատճառով. հայտնում է BBC-ին։

Չնայած որոշ ավիաընկերություններ վերջերս կրճատել են իրենց եվրոպական սակագները պահանջարկի պակասի պատճառով՝ Ուիլի Ուոլշն ասել է, որ ավիաընկերությունները ժամանակի ընթացքում չեն կարող փոխհատուցել լրացուցիչ ծախսերը։

Նա BBC-ին հայտնել է է, որ դեռևս մտահոգություն կա, որ Մեծ Բրիտանիայի արդյունաբերությունը կարող է ամռան ընթացքում վառելիքի պակասի հետ բախվել, թեպետ խուճապի մատնվելու կարիք չկա։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը վաղը վերաբացվի, Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով առաջացած խափանումների ազդեցությունը կարող է զգացվել նաև հաջորդ տարի։

Իրանում հակամարտության հետևանքով Հորմուզի նեղուցի փակումը դրամատիկ ազդեցություն է ունեցել ավիավառելիքի գների վրա և մտահոգություններ է առաջացրել առաջիկա ամիսներին հնարավոր պակասի վերաբերյալ։

Եվրոպան, և մասնավորապես Մեծ Բրիտանիան, սովորաբար մեծապես կախված են տարածաշրջանից ներմուծումից և փորձում են գտնել այլընտրանքային մատակարարումներ։

Վառելիքի գների աճն արդեն իսկ արտացոլվել է երկարատև թռիչքների արժեքի վրա, որոնցից մի քանիսը զգալի աճ են գրանցել։ Սակայն, ըստ ավիաընկերությունների ղեկավարների, Եվրոպայում որոշ սակագներ իրականում նվազել են, քանի որ ավիափոխադրողները զեղչեր են մտցրել՝ փորձելով համոզել ճանապարհորդներին օգտվել թռիչքներից։

Այդուամենայնիվ, ժամանակի ընթացքում նավթի բարձր գինն անխուսափելիորեն կարտացոլվի տոմսերի գների բարձրացման մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026