
«ԱրԲատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կազմակերպել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը. ՌԴ ՔԿ
Մոսկվայում «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) կողմից։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Ահաբեկչական հարձակման հետևանքով Սարգսյանի սպանությունը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին։ Ուկրաինացի գործակալները պայթեցրել են Սարգսյանին Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրի մուտքի մոտ։
Նրանք օգտագործել են МОН-50 հակահետևակային ականի վրա հիմնված ռումբ, որը պայթեցվել է հեռակառավարմամբ:
Մահափորձից առաջ ուկրաինացի գործակալները երկար ժամանակ հսկել են Արմեն Սարգսյանին՝ ուսումնասիրելով նրա գրաֆիկը և երթուղիները։
Հարձակման հանցակից Վարաժ Մանուկյանը պահել և տեղափոխել է ռումբը և, ի վերջո, այն հանձնել է հանցագործներին։ Նրան սպառնում է ցմահ բանտարկություն։


