
Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են սկսել համագործակցության և փոխգործակցության գործընթաց. Հաջիև
Տարիներ տևած հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս Բաքվի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը` «Գլոբալ Հարավ» ՀԿ հարթակի գլխավոր ժողովում։
ԼՂ նկատմամբ պատերազմ սանձազերծած, ավելի քան 120 000 հայերի տեղահան արած և հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնող երկրի ներկայացուցիչն ինքն է մեղադրանքներ հնչեցրել, թե, իբր Ադրբեջանը «զգացել է արտաքին ռազմական ագրեսիա, օկուպացիա, մշակութային հուշարձանների ոչնչացում, էթնիկ զտումներ և քաղաքների լայնածավալ ավերածություններ»:
«Այնուամենայնիվ, մենք կարողացանք վերջ դնել դրան, վերականգնել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սկսել հարևան Հայաստանի հետ համագործակցության և փոխգործակցության գործընթացը»,- հայտարարել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս Ադրբեջանի «բարի կամքը», խաղաղության ձգտումը և Հարավային Կովկասում նոր իրողություններ ձևավորելու պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամությունը։


