
Չինաստանի և ԱՄՆ տնտեսությունները չեն կարող գործել մեկն առանց մյուսի․Վան Ի
Չինաստանը և ԱՄՆ-ն՝ որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ, չեն կարող գործել մեկն առանց մյուսի․ РИА Новсоти-ի փոխանցմամբ՝ ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո։
«Որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն առանձին վերցրած չեն կազմում աշխարհի ողջ տնտեսությունը, և դրանցից ոչ մեկը չի կարող գործել առանց մյուսի», – ասել է Վան Ին։
Դիվանագետը, սակայն, չի մանրամասնել, թե արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվե՞լ են կոնկրետ առևտրային հարցերի շուրջ տարաձայնություններ, թե՞ ոչ։


