
4.3 մլն դոլար՝ եվրոպացի առաջնորդներին Երևանում ընդունելու համար
24 միլիոնանոց զուգարաններ, 36 հազար դրամանոց համակարգիչներ, 120 միլիոնանոց բացման արարողություն․ 1․6 միլիարդ դրամ կամ 4.3 մլն դոլար է ծախսվել պետբյուջեից` եվրոպացի առաջնորդներին ընդունելու համար։
Փորձագետները նման մեծ միջոցառման համար տրամաբանված են համարում ծախսված գումարի չափը, միայն հավելելով՝ դա փաստացի ներդում էր՝ միտված էր Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը։
Իսկ ընտրարշավի մաս Եվրոպական համայնքը դարձել է ոչ միայն գագաթնաժողովի շրջանակում․ գագաթնաժողովից հետո քաղաքի պաստառների վրա և սոցցանցերի գովազդներում հաճախ է հանդիպում Նիկոլ Փաշինյանը պատվիրակների ու ղեկավարների հետ, ինչը որպես ՔՊ քարոզարշավի մի մաս է հրամցվում։


