15 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունաստանը դեմ է Թուրքիայի ծովային սահմանների նոր օրենքին

Հունաստանը դեմ է Թուրքիայի ծովային սահմանների նոր օրենքին

Հունաստանն արձագանքել է Թուրքիայի կառավարության կողմից մշակվող «Թուրքական ծովային օրենքի» նախագծին, որով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել Թուրքիայի ծովային սահմանները Սև, Միջերկրական և Էգեյան ծովերում․ գրում է ermenihaber.am-ը։

«Հունաստանի արտգործնախարար Յորգոս Գերապետրիտիսը հայտարարել է, որ միջազգային իրավունքի շրջանակում բազմակողմ կամ երկկողմ համաձայնություն պահանջող հարցերում միակողմ քայլերը չեն կարող միջազգային ուժ ունենալ։ Նա ընդգծել է, որ Աթենքը կարող է «տարբեր ձևերով արձագանքել» նման նախաձեռնություններին։

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն էլ մեղադրել է Թուրքիային «ռևիզիոնիստական նպատակներ» (վերանայող և աղավաղող գաղափարական-քաղաքական հոսանք) հետապնդելու մեջ՝ շեշտելով, որ բոլոր հունական կղզիներն ունեն ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայով նախատեսված իրավունքները։

Միևնույն ժամանակԹուրքական կողմն էլ հայտարարում է, որ օրենքի նպատակը երկրի ծովային իրավասությունների հստակեցումն ու ներքին օրենսդրական բացերի լրացումն է։ Թուրքիայի ՊՆ-ն էլ ընդգծել է, որ զինված ուժերը շարունակելու են պաշտպանել երկրի իրավունքներն ու շահերը ծովային գոտիներում»,- նշում է լրատվամիջոցը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026