
Իտալիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ կան տուժածներ
Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենա քաղաքի կենտրոնում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտների․ 7 մարդ տուժել է, որոնցից 2-ը ծանր վիճակում են․ գրում է Meduza-ն՝ հղում անելով իտալական լրատվաիջոցների։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, մեծ արագությամբ ընթացող մեքենան վրաերթի է ենթարկել մայթեզրին գտնվող հետիոտներին և փորձել հեռանալ, սակայն անցորդները կարողացել են կանգնեցնել են մեքենան՝ վասազերծելով վարորդին․ նրան հանձնել են ոստիկանությանը։
Հարձակվողը 30-ամյա տղամարդ է՝ Հյուսիսային Աֆրիկայի ծագումով Իտալիայի քաղաքացի․ նա ծնվել և ապրում է Մոդենայում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը դատվածություն չունի, արարքի դրդապատճառները դեռևս չեն հրապարակվել։
Քաղաքապետ Մասիմո Մեցետին նշել է, որ հարձակվողը զինված է եղել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա փորձել է դանակահարել մի մարդու։


