
ԱՀԿ-ն Աֆրիկայում էբոլայի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի բռնկումը հայտարարել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ. գրում է Reuters գործակալությունը։
ԱՀԿ-ն հայտնել է, որ բռնկումը դեռ չի համապատասխանում համավարակային արտակարգ իրավիճակի չափանիշներին, սակայն կա բարձր ռիսկ, որ հիվանդությունը կարող է հետագայում տարածվել նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ ցամաքային սահման ունեցող երկրներում։
Կիրակի արված ԱՀԿ հայտարարության մեջ նշվում է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի նահանգում արձանագրվել է 80 մահ, որոնց պատճառը վերագրվում է էբոլային․ գրանցվել է վարակման լաբորատոր հաստատված 8 դեպք և 246 դեռևս չհաստատված դեպք։


