18 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հս․ Կորեայի առաջնորդը զինվորականներին կոչ է արել Հարավի հետ սահմանը վերածել «անառիկ ամրոցի»

Հս․ Կորեայի առաջնորդը զինվորականներին կոչ է արել Հարավի հետ սահմանը վերածել «անառիկ ամրոցի»

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրաստիճան զինվորականներին ամրապնդել առաջնագծի ստորաբաժանումները և Հրվ․ Կորեայի հետ սահմանը վերածել «անառիկ ամրոցի»․ գրում է Euronews-ը՝ հղում անելով պետական ​​լրատվամիջոցներին։

Կիմ Չեն Ընը զինվորականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմը կանխելու նպատակով «մեծ փոփոխություն» կկատարվի։

KCNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հս․ Կորեայի առաջնորդը «ներկայացրել է առաջնագծի և այլ խոշոր ստորաբաժանումների ռազմական ու տեխնիկական հզորացման ծրագրերը՝ որպես պատերազմն առավել արդյունավետ զսպելուն ուղղված կարևոր որոշում»։

Հայտարարությունները հնչել են նույն օրը, երբ Հս․ Կորեայի կանանց ֆուտբոլի հավաքականը վայրէջք կատարեց Հրվ․ Կորեայում․ թիմերը կհանդիպեն Ասիայի կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչին մասնակցելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026