18 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերժե՛ք ՔՊ-ին․ Ջուլֆալակյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին

Մերժե՛ք ՔՊ-ին․ Ջուլֆալակյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին

Նախկին պատգամավոր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հունիսի 7-ին ընդառաջ կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին։

Նա հայտարարել է՝ եղել և մնում է այն կարծիքին, որ ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ, որ այս «ազգակործան պատուհասն Արցախը հանձնելուց հետո մնար իշխանության և հետո էլ կազմակերպեր հերթական ընտրություններ»։

«Վաղուց պետք է հեռացված լիներ իշխանությունից…

Ցավոք, ունենք՝ ինչ ունենք:

Եվ քանի որ հունիսի 7-ի «ընտրությունները», փաստորեն, անխուսափելի են, ի՞նչ անել.

  1. Անպայման մերժե՛ք ՔՊ-ին
  2. Մասնակցե՛ք ընտրություններին, որ ձեր ձայնը չօգտագործեն ինչպես ուզեն: Հիշեք մայրաքաղաքի օրինակը. 1.2մլն բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետ է դարձել ընդամենը 75.000 ձայն հավաքած քպ-ականը՝ հենց ցածր մասնակցության պատճառով:
  3. Ձայն մի՛ տվեք այն ուժերին, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն (4% կուսակցությունների դեպքում և 8%՝ դաշինքների): Ստուգեք վերջին սոցհարցումները և ընտրություն կատարեք հաղթահարող ուժերից մեկի օգտին: Ամենայն հավանականությամբ, այդ ուժերը չորսն են լինելու (եթե ՔՊ-ն նոր այլանդակությունների չդիմի այս ընթացքում…), ինչը հեշտացնելու է ձեր ընտրությունը:

Եվ նորից, անկախ ամեն ինչից, մերժե՛ք ՔՊ-ին։

Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը»,- գրել է Ջուլֆալակյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026