
Մոտ 139․000 այցելու․ մշակութային գիշերվան այս տարի միացել է 116 թանգարան
«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում թանգարաններն ընդունել են ավելի քան 138.954 այցելու․ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել է հայաստանյան 116 թանգարան՝ պետական, համայնքային և մասնավոր։ Մայիսի 16-ին թանգարանները բաց են եղել ժամը 11:00-24:00-ն։ Այցելուներին ընդունել են անվճար։
Համաեվրոպական միջոցառումն այս տարի անց է կացվել «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո»,- ասված է հաղորդագրությունում։


