19 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սի Ծինփինը Թրամփին ասել է, որ Պուտինը կարող է զղջալ Ուկրաինա ներխուժման համար. Financial Times

Սի Ծինփինը Թրամփին ասել է, որ Պուտինը կարող է զղջալ Ուկրաինա ներխուժման համար. Financial Times

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար․ գրում է Financial Times-ը։

Չինաստան-ԱՄՆ առաջնորդների հանդիպմանը տրված ԱՄՆ գնահատականներին ծանոթ մի քանի անձանց խոսքով՝ Չինաստանի նախագահն այս հայտարարությունն արել է լայնածավալ բանակցությունների ժամանակ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուկրաինական հարցին։

Նշվում է, որ 2022 թվականին Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ներխուժում սկսելու Պուտինի որոշման վերաբերյալ Ծինփինի մեկնաբանությունները, կարծես, ավելի հեռուն են գնացել, քան նախկինում։

Չինաստանի նախագահի և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի միջև հանդիպումներին ծանոթ մի անձ ասել է, որ չնայած առաջնորդներն «անկեղծ և անմիջական» զրույցներ են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ, Սին Պուտինի և պատերազմի մասին երբևէ որևէ գնահատական չի տվել։ Նշվում է, որ բացահայտումը տեղի է ունենում Պուտինի՝ Չինաստան երկօրյա այցից առաջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026