
Եվրոպոլը խափանել է ԻՀՊԿ-ի հազարավոր առցանց հաշիվների աշխատանքը
Եվրոպոլը խափանել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված ավելի քան 14․200 առցանց հաշիվների աշխատանքը, այդ թվում՝ ջնջելով հրապարակումներ և սահմանափակելով ԻՀՊԿ-ի հիմնական X հաշիվը, որն ուներ ավելի քան 150.000 հետևորդ․ գրում է Euronews-ը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ փետրվարին ԵՄ-ն ԻՀՊԿ-ն հայտարարեց ահաբեկչական խմբավորում։
Փետրվարի 13-ից ապրիլի 28-ը Եվրոպոլի իրականացրած գործողությանը մասնակցել են 19 երկրների իրավապահ մարմիններ։ Հետաքննիչները հայտնել են, որ ԻՀՊԿ-ն կառուցել է բարդ թվային ցանց, որն ընդգրկում է հիմնական սոցիալական մեդիա հարթակները, հեռարձակման ծառայություններ, հոսթինգային կայքեր և այլ անկախ կայքեր:
Նրանց կատարած հրապարակումները տարածվում էին արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, իսպաներեն և ինդոնեզերեն։
ԵՄ-ն փետրվարի 19-ին պաշտոնապես ԻՀՊԿ-ն ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն՝ իրավապահ մարմիններին տալով իրավական հիմք կազմակերպության առցանց ենթակառուցվածքների դեմ գործողություններ սկսելու համար։

