
Սամվել Կարապետյանը երաշխավորում է՝ ծայրահեղ աղքատություն չի լինելու․ Արամ Վարդևանյան
Հենց մեր երկրում բարեկեցության հարցը լուծվի, անհնար է՝ գա մի մարդ ու խոսա, որ, օրինակ, Արարատ սարը վտանգ է Հայաստանի համար, չի՛ լինելու այդպես։ Այս մասին այսօր Արտաշատում քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով, որ «բարեկեցության հարց լուծել» ասելով՝ նկատի ունեն կուսակցության նախընտրական ծրագրի՝ 300 հազար աշխատատեղ ստեղծելու դրույթը։
«Հայաստանում ծայրահեղ աղքատություն չպետք է լինի։ Հիշում եմ՝ 5 տարի առաջ այստեղ՝ Արտաշատում, լավ կյանքի ու ապագայի խոստումներ են տվել, բայց խաբել են։ Ի տարբերություն այդ խոստում տվողների՝ մեր խոստումը երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Նա նաև երաշխավորում է՝ Հայաստանում ծայրահեղ աղքատություն չի լինելու»,- նշեց Վարդևանյանը։


