
Մոսկվայի և Պեկինի միջև սերտ կապերը հատկապես կարևոր են՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում լարված իրավիճակը․ Պուտինի հայտարարությունները՝ կետերով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Չինաստանում է, որտեղ հանդիպում է ունեցել երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ։
Պուտինի հիմնական հայտարարությունները Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում․
- Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը քառորդ դարի ընթացքում աճել է ավելի քան 30 անգամ։
- Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն իրենց առանց վիզայի ռեժիմը։
- Պուտինը Սի Ծինփինի հրավիրել է այցելել Ռուսաստան հաջորդ տարի։
- Մոսկվայի և Պեկինի միջև սերտ կապերը հատկապես կարևոր են՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում լարված իրավիճակը։
- Նոյեմբերին կմասնակցեմ Շենժենում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովի։
- Ռուսաստանը և Չինաստանը պաշտպանում են մշակութային և քաղաքակրթական բազմազանությունը և պետությունների ինքնիշխան զարգացման նկատմամբ հարգանքը։


