
Բուքերյան միջազգային մրցանակն առաջին անգամ շնորհվել է թայվանցի հեղինակի
Յան Շուան Ցզիի «Թայվանի ճանապարհորդական օրագիրը» վեպն արժանացել է 2026 թվականի Բուքերյան միջազգային մրցանակին, որը շնորհվում է ամեն տարի անգլերեն թարգմանված լավագույն գեղարվեստական ստեղծագործությանը․ գրում է npr.org-ը։
Սա մանդարինից (չինարենի բարբառ) թարգմանված առաջին ստեղծագործությունն է, որ արժանացել է այս հեղինակավոր մրցանակին։
Յանը և թարգմանիչ Լին Քինգն այս մրցանակի առաջին թայվանցի և թայվանա-ամերիկացի հաղթողներն են․ նրանք կկիսեն 50․000 ֆունտ ստեռլինգ (մոտ 67.000 դոլար) արժողությամբ մրցանակը։
Վեպը ներկայացված է որպես 1930-ականների ճապոնական օկուպացիայի տակ գտնվող Թայվանից հայտնաբերված ճանապարհորդական հուշագրություն, որի գլխավոր երկու հերոսները մեկնում են Թայվան՝ գաստրոնոմիկ շրջագայության։
«Թե՛ Կորեան, թե՛ Թայվանը ժամանակին եղել են Ճապոնական կայսրության գաղութներ, սակայն կորեացիները, կարծես, այդ պատմության նկատմամբ միատեսակ դժգոհություն են զգում, մինչդեռ թայվանցիներն այն ընկալում են ավելի բարդ՝ տհաճության և նոստալգիայի խառը զգացումներով։ Ես ցանկանում էի բացահայտել այն բարդ հանգամանքները, որոնց Թայվանի ժողովուրդը բախվել է անցյալում, և դիտարկել, թե ինչպիսի ապագայի պետք է ձգտենք»,- ասել է գրքի հեղինակը։
Անցյալ տարվա Բուքերյան մրցանակը շնորհվել էր Բանու Մուշթաքին իր «Սրտի լամպ» պատմվածքների ժողովածուի համար․ ստեղծագործությունը ներկայացնում է Հնդկաստանի հարավի մուսուլմանական համայնքներում ապրող աղջիկների և կանանց կյանքը։


