21 Մայ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելից ներողություն են խնդրել Հայաստանն ադրբեջանական դրոշի ներքո ներկայացնելու համար

Իսրայելից ներողություն են խնդրել Հայաստանն ադրբեջանական դրոշի ներքո ներկայացնելու համար

Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պարզաբանում է ներկայացրել «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ լրատվական ծրագրով Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ուղղված նամակում Յոխպազը ներողություն է հայտնել թույլ տված սխալի համար՝ այն անվանելով գրաֆիկական սխալ։

«Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության․ մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել», – նշված է պարզաբանման մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026