22 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Genesis Armenia-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել են տարածաշրջանային ռազմավարական մարտահրավերները

Genesis Armenia-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել են տարածաշրջանային ռազմավարական մարտահրավերները

Մայիսի 20-ին Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամը հյուրընկալել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին․ հայտնում են Ուղեղային կենտրոն-հիմնադրամից։

«Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին, Իրանի շուրջ ստեղծված լարվածությանը, նաև Հայաստանի և Իրանի նկատմամբ աշխարհաքաղաքական ճնշումներին։  Զրուցակիցները խոսել են նաև երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային ու գաղափարական կապերի կարևորության մասին։

Genesis Armenia-ի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը և դեսպան Շիրղոլամին ընդգծել են, որ այս փուլում Հայաստանը և Իրանը կանգնած են մի շարք ընդհանուր մարտահրավերների առաջ, և հենց այդ պատճառով առավել կարևոր է երկու բարեկամ և բնական դաշնակից-պետությունների միջև համատեղ ու համակարգված օրակարգի ձևավորումը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև ազգային ինքնության, ազգային արժեքների և հասարակությունների դիմակայունության պահպանման կարևորությունը՝ ժամանակակից աշխարհում բազմաբնույթ ճգնաժամերի պայմաններում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Նախատեսվում է նոր կապերի ստեղծում և համատեղ ծրագրերի իրականացում՝ Genesis Armenia-ի և Իրանի առաջատար վերլուծական կենտրոնների միջև»,- ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026