17 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հող մշակող գյուղացու աշխատանքը ևս պետք է համարել ստաժ․ Արծվիկ Մինասյան

Հող մշակող գյուղացու աշխատանքը ևս պետք է համարել ստաժ․ Արծվիկ Մինասյան

Մարդիկ մոռացել են, որ նախընտրական քարոզարշավի շրջանում պետք է նաև ծրագրեր լսեն․ Արմավիրի մարզի համայնքներում քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, խորհրդարանի համանուն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա առանձնացրեց մարզի Բաղրամյանի տարածաշրջանի խմելու ջրի որակի և ոռոգման ջրի սակավության հարցը։ Ասաց, որ այն իրենց ծրագրի կենտրոնական հարցերից է։

«Ծրագրային դրույթներից է նաև գյուղացու աշխատանքային ստաժի հարցը։ Հող մշակող մարդու աշխատանքը ևս պետք է ստաժ համարվի, ու գյուղացին աշխատած տարիների դիմաց կենսաթոշակային տարիքում արդեն համապատասխան թոշակ ստանա։

Ինքս լինելով գյուղից ու մեծանալով գյուղում՝ լավ եմ հասկանում, որ մեր պատանիներն ու երեխաները գյուղի հետ ապագա չեն կապում։ Դրա համար պետք է գյուղը ոտքի հանել, ու մենք դա կանենք»,- նշեց Մինասյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026