
ՌԴ-ն ՀՀ-ին ասում է՝ եթե ունեք գործընկեր այլ երկներ, որևէ հարց չկա, բայց մենք էլ մեր քայլերն ենք ձեռնարկելու․ Ծառուկյան
Վերջին երկու տարում իմ հիմնական նպատակը մեր գերիների հարցն է եղել, դա մեր պատվի հարցն է․ Արաբկիրում քարոզարշավ-երթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Խոսելով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից՝ նշեց, որ պաշտոնական Մոսկվայի՝ հայ արտադրողների նկատմամբ կիրառած պատժամիջոցները սպասելի էին, քանի որ Հայաստանում հակառուսական իրադարձություններ են տեղի ունենում։
«Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որ Հայաստանի համար արել ու անելու է է հնարավորը։ Բայց եթե Ռուսաստանի հետ հակամարտող երկրի՝ Ուկրաինայի նախագահին հրավիրում են այստեղ, նա էլ վիրավորում է Ռուսաստանին, պարզ է, որ կարող են լինել նման բաներ։
Այսքանից հետո էլ Ռուսաստանն ասում է՝ հայ ժողովրդի հետ հարց չունեմ, բայց եթե ՀՀ ղեկավարությունը հարցեր ունի, թող գա, նստենք, քննարկենք։ Ասում են՝ եթե այլ գործընկերներ ունեք, որևէ հարց չկա, բայց մենք էլ մեր քայլերն ենք ձեռնարկելու»,- ավելացրեց ԲՀԿ առաջնորդը։


