23 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչ էլ անի, ժամանակավոր բնույթ է կրելու․ Ծառուկյանը՝ «Արարատցեմենտ»-ը պետականացնելու Փաշինյանի հայտարարության մասին

Ինչ էլ անի, ժամանակավոր բնույթ է կրելու․ Ծառուկյանը՝ «Արարատցեմենտ»-ը պետականացնելու Փաշինյանի հայտարարության մասին

Այսօր՝ մայիսի 23-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ-երթ էր իրականացնում Արաբկիրում։ Լրագրողները կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հերթական անգամ հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու հայտարարությունը։ «Դա բիզնեսին ճնշե՞լ չէ, մտահոգություն չունե՞ք»,- մասնավորեցրին ԶԼՄ ներկայացուցիչները։

«Իմ մտահոգությունն իմ երկիրն է»,- արձագանքեց Ծառուկյանը։ Նա ավելացրեց, որ հայրենիքը երբեք որևէ բանի հետ չի փոխի։

«Անօրինական, վախեցնելու համար հայտարարություն է։ Եթե մարդը ոչ թե պետությունից, այլ անհատից 25 տարի առաջ գնել ու բարձր մակարդակով աշխատեցնում է գործարանը, ամսական էլ 500 մլն դրամ հարկ է տալիս, ի՞նչ հիմքով պետք է պետականացնի։ Ինչ էլ անի, ժամանակավոր բնույթ է կրելու։ Իզուր տեղը մարդկանց անհարմար դրության մեջ է դնելու»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026