Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է․ Պողօսեան
Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից: Այս տվյալները ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը։
«2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասել է Պօղոսեանը:
Զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը:
Նրա խոսքով՝ Հնդկաստանից ևս մեծ թվով զբոսաշրջիկներ կան։ Հայաստանի համար թիրախային շուկա են մնում Գերմանիան և Ֆրանսիան։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ժամանման երկրների առաջին տասնյակում է Չինաստանը։
Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` միայն դեկտեմբերին Հայաստան է այցելել 133 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը եղել է 130 հազար, իսկ 2019 թ.` 111 հազար: