26 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շոյգուն խորհուրդ է տվել Հայաստանին «ընտրել այն գնացքը, որը համընթաց է երկրին և նրա ժողովրդին»

Շոյգուն խորհուրդ է տվել Հայաստանին «ընտրել այն գնացքը, որը համընթաց է երկրին և նրա ժողովրդին»

Արևմտյան երկրների հետ Հայաստանի «ամուր ձեռքսեղմումներից» հետո Ռուսաստանը հիմա հասկանում է, թե ինչու էին նախկինում սահմաններին տեղակայվել եվրոպացի դիտորդներինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից հետո։

Շոյգուն հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության սուր փուլի ավարտից հետո ՀԱՊԿ-ն առաջարկել է Երևանին դիտորդներ տեղակայել սահմանին։

«Ինչպես ասաց հայկական կողմը, դրա կարիքը չկա, բայց հանկարծակի Եվրամիության դիտորդների կարիքն առաջացավ։ Եվ սկզբնական փուլում նրանք ասացին, որ դա կարճատև կլինի՝ 2 տարի, մինչև իրավիճակը հանդարտվի։ Բայց նույնիսկ այդ ժամանակ որոշ առաջնորդներ հայտարարեցին, որ դա ոչ միայն երկու տարով է, այլև երկար ժամանակով։ Ինչպես տեսաք ոչ շատ վաղ անցյալում, մնալը երկարաձգվեց։ Սակայն այսօր՝ արտասահմանում մեր տեսած բոլոր իրադարձություններից, ամուր ձեռքսեղմումներից, տարբեր փաստաթղթերի ստորագրումից հետո, մենք գիտենք, թե ինչի համար են այնտեղ եվրոպացի դիտորդները», – նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նա հավելել է, որ վերջերս Հայաստանը նույնիսկ չի անհանգստանում ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու պատրվակ գտնելու համար։

«Ես դա դեմարշ չէի անվանի. նրանք պարզապես չեն մասնակցում, բայց ամեն անգամ՝ անհասկանալի պատրվակով։ Վերջերս նրանք նույնիսկ չեն անհանգստանում փոխել չմասնակցելու պատրվակները։ Միշտ նույնն է՝ ՀԱՊԿ ուժերի կողմից արձագանքի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ․․․Բայց ՀԱՊԿ-ը պաշտպանական կազմակերպություն է, և, բնականաբար, մեր բոլոր կանոնադրական փաստաթղթերի համաձայն, մենք արձագանքում ենք, երբ մեզանից պաշտպանություն են խնդրում, երբ որևէ երկրի վրա հարձակվում են։ Մի կողմից՝ ոչ ոք չի հարձակվել Հայաստանի կամ նրա տարածքի վրա, դա առաջին հերթին, բայց նույնքան կարևոր է, որ Հայաստանը որևէ օգնության խնդրանք չի ներկայացրել», – նշել է Շոյգուն։

ՌԴ ԱԽ քարտուղարը տարբեր միավորումներին անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը նկարագրել է Իգոր Գուբերմանի բանաստեղծության տողով և խորհուրդ տվել Երևանին «ընտրել այն գնացքը, որը հարմար է երկրի համար»։

«Գուբերմանի հայտնի տող կա. «Չի կարելի նույն տեղով նստել տարբեր գնացքներ», – նշել է Շոյգուն։

«Հետևաբար, դուք պետք է ինչ-որ կերպ ընտրեք այն գնացքը, որը հարմար է ձեզ համար։ Հարմար է ձեր երկրի, ձեր ժողովրդի համար», – խորհուրդ է տվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026