
Անհայտ աղբյուրները խաղում են հայտնի անունների հետ
Հոդված, որի հեղինակը հայտնի չէ, աղբյուրը՝ նույնպես, բայց հրապարակումից հետո այն սկսեց արագ տարածվել հայկական մեդիադաշտում՝ առաջացնելով հարցեր։
Հրապարակվել են ФСБ-ի՝ Հայաստանի հետ կապված որոշ նյութեր, որոնք ըստ ամենայնի ձեռք են բերվել ինչ-որ մեկի հեռախոսը փետրվարի 26-ին կոտրելու արդյունքում։ Նյութերում առկա են Հայաստանի քաղաքական միջավայրի վրա ազդեցության ՌԴ պլանները, ռեսուրսներն ու միջոցները։ Նշված են անձանց ու կուսակցությունների անուններ, իրենց համար աշխատող ԶԼՄ-ների ու կարծիքի առաջատարների անուններ։
Ո՞վ է հրապարակել այս տվյլաները, որոնց հղում է անում Իոաննիսյանը։ Կայքի անունը «Կովկասի քրոնիկոն» է։ Հոդվածները ռուսերեն են, վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային, Իրանին։
Կայքը ակտիվ է 2025-ի մայիսից։ Կայքում բացակայում են այն հիմնական տարրերը, որոնք սովորաբար ապահովում են լրատվության վստահելիությունը՝ հեղինակ, սկզբնաղբյուր և ստուգելի հղումներ։ ֆինանսավորման աղբյուրների, սեփականատերերի մասին տեղեկություններ չկան, հայտնի չէ նաև, թե որտեղից է գործում կայքը։


