28 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրականությանը չի համապատասխանում, թե ՌԴ-ն որոշել է դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը․ ՍԱՏՄ

Իրականությանը չի համապատասխանում, թե ՌԴ-ն որոշել է դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը․ ՍԱՏՄ

Հայկական որոշ կայքերի կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին:

Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել:

Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն, վստահեցնում ենք՝ Տեսչական մարմինն աշխատում է թափանցիկ, վարում է բանակցություններ, ցանկացած պաշտոնական տեղեկատվություն հրապարակվելու է»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026