28 Մայ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենի կինը պատմել է, որ 2024 թվականին նախագահական քարոզարշավի բանավեճի ժամանակ կարծել է՝ ամուսինը կաթված է ստանում

Բայդենի կինը պատմել է, որ 2024 թվականին նախագահական քարոզարշավի բանավեճի ժամանակ կարծել է՝ ամուսինը կաթված է ստանում

ԱՄՆ նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենը պատմել է, որ կարծել է՝ 2024 թվականի նախագահական բանավեճի ժամանակ ամուսինը՝ նախկին նախագահ Ջո Բայդենը կաթված է ստանում․ գրում է BBC-ն։

«Ես վախեցած էի, որովհետև երբեք Ջոյին այդպես չէի տեսել՝ ո՛չ առաջ, ո՛չ դրանից հետո․ երբեք», – CBS News-ին ասել է Ջիլ Բայդենը։

«Չգիտեմ՝ ինչ պատահեց։ Դիտելիս մտածեցի. «Օ՜, Աստված իմ, նա կաթված է ստանում»։ Եվ դա ինձ շատ վախեցրեց», – ասել է տիկին Բայդենը։

Դեմոկրատները հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ բանավեճի վատ արդյունքներից հետո ուժեղ ճնշում էին գործադրում Բայդենի դեմ։ Ի վերջո, Բայդենը դուրս եկավ մրցավազքից՝ տեղը զիջելով այն ժամանակվա փոխնախագահ Քամալա Հարիսին։

«Միջանկյալ ընտրություններն ինձ չեն հետաքրքրում», – հավելել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026