
Ռուսաստանը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 միլիոն շշի վաճառքը
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հանձնարարել է «Честный знак» պիտակավորման պետական համակարգի օպերատորին կասեցնել Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը․ գրում է ТАСС-ը։
«Նոր խմբաքանակների արգելափակման հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 28-ից մինչև հետագա ծանուցում», – նշվում է հայտարարության մեջ։
Գործակալությունը բացատրել է, որ կասեցման պատճառը տեխնիկական կանոնակարգերի խախտումներն են: Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատի (իոն, քլորիդներ, սուլֆատներ) չափազանց բարձր մակարդակ:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը նշել է, որ դա կարող է հանգեցնել «բուժիչ հատկությունների վերաբերյալ սխալ պատկերացումների և բացասաբար անդրադառնալ առողջության վրա»։


