
Պուտինն ու Լուկաշենկոն կարճ մտքեր են փոխանակել Հայաստանի վերաբերյալ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կարճ մտքեր են փոխանակել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ․ հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ գրում է interfax.ru-ն։
«Նրանք երեկ մի քանի կարճատև զրույց են ունեցել կուլուարներում։ Կարճ մտքեր են փոխանակվել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակալից քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել», – նշել է նա։


