20 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասում են՝ Եվրոպան մեզ կօգնի, դե թող Եվրոպան սահմանը բացի, վարունգն ու պոմիդորն էնտեղ ուղարկեն․ Ծառուկյան

Ասում են՝ Եվրոպան մեզ կօգնի, դե թող Եվրոպան սահմանը բացի, վարունգն ու պոմիդորն էնտեղ ուղարկեն․ Ծառուկյան

Իմանալով, լսելով ու վերլուծելով, կարող եմ ասել՝ Ռուսաստանի հետ չպետք է թշնամանալ, Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է․ Աջափնյակում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով Ռուսսելխոսնադզորի՝ Հայաստանից մի շարք ապրանքներ ներմուծելու արգելքին՝ ընդդիմադիր գործիչը նշեց․ «Ո՛չ վարունգ, ո՛չ պոմիդոր, ո՛չ կոնյակ, ո՛չ էլ ուրիշ բաներ չի գնալու Ռուսաստան, իսկ դրա շնորհիվ տարեկան մեծ չափերի գումար էր մտնում Ռուաստանից Հայաստան։ Հիմա դրա պատասխանը ո՞վ է տալու, ինչպե՞ս է տալու։
Ասում են՝ Եվրոպան մեզ կօգնի, դե հիմա Եվրոպան թող բացի սահմանները, էնտեղ ուղարկեք էդ ամեն ինչը, կամ մեր հայրենակիցներն գնան, էնտեղ աշխատեն»։

Ըստ Ծառուկյանի՝ Փաշինյանի կաբինետն անփորձ երիտասրադների հավաքածու է, որ քարը քարին չի դրել։

«Մի բան ասեք, որ ութ տարում ասել ու արել են։ Ասում էին՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, մարդկանց պետք է լավ նայել, օգնել, արտոնություն տալ, բայց ժողովուրդն էսօր մենակ ծանրություն է քաշում, տուժ-տուգանք վճարում»,- ընդգծեց նա։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026