
Իշխանությունը վախենում էր արցախցու քվեից. Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչությունում հայտարարել է, որ բացի ընտրական իրավունքի հետ կապված խնդիրներից՝ արցախցիներն ունեն բնակարանային, կենսաթոշակային եւ սոցիալական շատ այլ խնդիրներ. ՀՀ-ն արցախցիների կուտակային թոշակները հափշտակել է:
Նա նաև հայտնել է, որ 12 զինծառայողներ ստացել են ծանուցում իրենց ծառայողական բնակարաններն ազատելու մասին:
«Շատերը տուժում են պարզապես արցախցի լինելու պատճառով»,-ասել է փաստաբանը:
Ինչ վերաբերում է ընտրելուն, փաստաբանը շեշտում է, որ արցախցիները ընտրազանգվածի փոքր տոկոսն են կազմում, սակայն իշխանությունը վախենում է, որ արցախցին իրեն չի ընտրելու. «Եթե բոլորս մասնակցենք ընտրություններին, ապա դա կունենա վճռորոշ եւ զգալի նշանակություն… վաղը ստեղծվելու է աշխատանքային խումբ, որոնք արցախցիների ընտրելու իրավունքի դիմումներն ուղարկելու են ՆԳՆ»,- հայտարարել է Ռոման Երիցյանը:


