15 Հնս
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գորիսում քամուց  ավերածություններ են գրանցվել

Գորիսում քամուց  ավերածություններ են գրանցվել

Գորիսում ուժեղ քամու հետևանքով ավերածություններ են գրանցվել. այս մասին  հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։

«Ուժգին քամու հետևանքով գիշերը Գորիսում վնասվել են տանիքներ, մեքենաներ, էլեկտրասյուներ, էլեկտրական լարեր, ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գորիսի համայնքապետարանում ստեղծված համապատասխան հանձնաժողովն արդեն այցելել է դեպքի վայրեր։ Հանձնաժողովի անդամներն արձանագրել են ավերածությունները, այժմ հաշվարկվում են վնասի չափերը:

Ռազմագերիներ