31 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարզվում է՝ մի ամբողջ հասարակություն կարող է հայտնվել հիպնոսի տակ և ինքնասպանություն գործել․ Արթուր Խաչիկյան

Պարզվում է՝ մի ամբողջ հասարակություն կարող է հայտնվել հիպնոսի տակ և ինքնասպանություն գործել․ Արթուր Խաչիկյան

Ռուսաստանը հետ է կանչում իր դեսպանին։ Հայկական մրգի ու բանջարեղենի համար շուկան փակ է, ինչպես և ծաղկի, կոնյակի, գինու և Ջերմուկի համար․ գրում է քաղաքագետ, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը։

«Ռուսաստանից կվերադառնա 300 000 հայ։ Նրանք այլևս չեն կարողանա այնտեղ աշխատել։ Մենք Ռուսաստան կկարողանանք մեկնել միայն վիզայով։

Դեռ հասկանալի կլիներ, եթե Եվրոպան մեզ առաջարկեր անդամակցել ԵՄ-ին. գոնե պարզ կլիներ, թե ինչի համար ենք այս ամենն անում։ Բայց Եվրոպայից առաջարկ չկա։

Դավաճանների խունտան շարունակում է կատարել օտարերկրյա տերերի հրամանները և թքած ունենալ սեփական ժողովրդի շահերի վրա։

Կարո՞ղ է արդյոք մի ամբողջ հասարակություն հայտնվել հիպնոսի տակ և ինքնասպանություն գործել։ Պարզվում է՝ կարող է։ Թող լինի այնպես, ինչպես ուզում են կառավարական աղանդի անդամները»,- նշում է Խաչիկյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026