
Բարաք Օբամայի Instagram-ի էջը կոտրել են
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի Instagram-ի պաշտոնական էջում հայտնվել է տարօրինակ բովանդակություն։ Ըստ ամերիկյան TMZ առցանց թաբլոիդի՝ ցանցահենները կոտրել են ԱՄՆ նախկին նախագահի էջը։
Հաքերները նրա էջում հրապարակել են արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր՝ «Սպիտակ տունը գտնվում է շիաների վերահսկողության տակ» մակագրությամբ, իսկ «story» բաժնում տեղադրել են Իրանի «Քուդս» ստորաբաժանման նախկին հրամանատար Քասեմ Սոլեյմանիի լուսանկարը, որ սպանվել էր 2020-ին՝ ԱՄՆ-ի գործողության ընթացքում՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ։


