01 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի կարևորությունը ԵԱՏՄ-ի համար որոշվում է նրա աշխարհագրական և տարանցիկ նշանակությամբ․ ռուսական մամուլի ամփոփում

Հայաստանի կարևորությունը ԵԱՏՄ-ի համար որոշվում է նրա աշխարհագրական և տարանցիկ նշանակությամբ․ ռուսական մամուլի ամփոփում

Երևանի ու Մոսկվայի կոնֆլիկտը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ։ Ռուսաստանն արգելել է Հայաստանից որոշակի ապրանքների ներմուծումը և սպառնացել է խզել գազի սուբսիդիաների վերաբերյալ համաձայնագիրը․ գրում է КоммерсантЪ-ը։

Известия-ն գրում է, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ կարող է խաթարել երկրի տնտեսությունը. ԵԱՏՄ-ից ստացվող արտոնությունների կորուստը կարող է հարվածել առևտրին, էներգետիկային և ներդրումներին, որոնք ներկայում մեծապես կապված են Ռուսաստանի հետ։

Ведомости-ի հետ զրուցած փորձագետներն էլ համարում են, որ Հայաստանի կարևորությունը ԵԱՏՄ-ի համար որոշվում է նրա աշխարհագրական և տարանցիկ նշանակությամբ։

Չնայած այն սահման չունի ԵԱՏՄ մյուս երկրների հետ, այն ծառայում է որպես կապող օղակ հարավային շուկաների հետ և որպես ԵԱՏՄ-ի «կամուրջ» դեպի Իրան և Մերձավոր Արևելք։

Տրանսպորտային առումով՝ Հայաստանն ավելի է մեկուսացված ԵՄ-ից։ Եվրոպացիներն ու ամերիկացիները քննարկում են Հայաստանի լոգիստիկ ներուժը՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր մատակարարելու համար։ Երևանը հույսը դնում է հայտարարված «Թրամփի ուղու» (TRIPP) ի հայտ գալու վրա. «Սակայն դա պահանջում է ժամանակ և քաղաքական հանգամանքների համընկնում»։ Փորձագետների կարծիքով՝ Երևանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու բացասական տնտեսական միտումները գերազանցում են հնարավոր օգուտները։

 

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026