
Կորեական BTS խմբի թայվանցի երկրպագուներն ամուսնության հովանավոր աստծուց խնդրում են օգնել իրենց՝ տոմսեր ձեռք բերել համերգի համար
Կորեական BTS հանրահայտ խմբի թայվանցի երկրպագուները դիմել են սիրո և ամուսնության հովանավոր աստված Յուե Լաոյին՝ հույսով, որ աստվածությունը նրանց հնարավորություն կտա տոմսեր ձեռք բերել Թայվանի հարավային Գաոսյուն քաղաքում կայանալիք համերգների համար․ գրում է Reuters գործակալությունը։
«BTS-ի համերգների տոմսեր ձեռք բերելը շատ դժվար է, ուստի բոլորն ասում են, որ Սիրո աստծուն աղոթելն ամենաարդյունավետ տարբերակն է», – ասել է խմբի 26-ամյա երկրպագուն։
Շաբաթավերջին K-pop-ի մի խումբ երկրպագուներ՝ մեծ մասը BTS-ի երկրպագուներ, Թայբեյի Բանկա Լունշան տաճարում խորանի վրա դրել էին մանուշակագույն փաթեթավորմամբ (մանուշակագույնը BTS խմբի պաշտոնական գույնն է) պատրաստված խորտիկներ, ինչպես նաև համերգի տեղերի քարտեզներ և իրենց ցանկությունների ցուցակները։ Այս թրենդը սկսվել է մի քանի տարի առաջ։ K-pop-ի թայվանցի երկրպագուները կարծում են, որ Յուե Լաոն կօգտագործի ճակատագրի իր կարմիր թելն՝ օգնելով, որ հանդիպեն նրանք, ովքեր, ըստ ճակատագրի, պետք է միմյանց հանդիպեն․ այս դեպքում՝ երկրպագուներին կօգնի ձեռք բերել իրենց համար նախատեսված տոմսերը։


