01 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարիերան հրաշալի բան է, բայց այն չի կարող ոչ ոքի տաքացնել ցուրտ գիշերը․ 10 մեջբերում Մերիլին Մոնրոյից՝ կյանքի, սիրո և գեղեցկության մասին

Կարիերան հրաշալի բան է, բայց այն չի կարող ոչ ոքի տաքացնել ցուրտ գիշերը․ 10 մեջբերում Մերիլին Մոնրոյից՝ կյանքի, սիրո և գեղեցկության մասին

Հոլիվուդի ամենացանկալի կանանցից մեկը՝ Մերիլին Մոնրոն, այսօր կդառնար 100 տարեկան։

Իր կենդանության օրոք դերասանուհին շատ քիչ հարցազրույցներ է տվել, բայց մենք դեռ հիշում ենք նրա զարմանալիորեն ճշգրիտ և իմաստուն մտքերը․

  1. Կանայք ունեն միայն երկու զենք՝ թարթչաներկ և արցունքներ: Բայց մենք չենք կարող դրանք օգտագործել միաժամանակ:
  2. Տղամարդիկ կարծում են, որ կանայք գրքերի նման են. եթե շապիկը գրավիչ չէ, ապա դրանք կարդալու արժանի չեն:
  3. Ես համաձայն եմ ապրել տղամարդկանց կողմից կառավարվող աշխարհում, քանի դեռ դրանում կարող եմ կին լինել:
  4. Ավելի լավ է երջանիկ լինել միայնության մեջ, քան դժբախտ՝ ինչ-որ մեկի հետ։
  5. Իրական գեղեցկությունը ծնվում է կանացիությունից: Կնոջ գրավչությունն ուժեղ է միայն այն ժամանակ, երբ այն բնական է և ինքնաբուխ:
  6. Ուշանալ՝ նշանակում է համոզվել, որ քեզ սպասում են։ Հենց քեզ և ուրիշ ոչ ոքի։ Գիտակցել, որ անփոխարինելի ես։
  7. Կարիերան հրաշալի բան է, բայց այն չի կարող ոչ ոքի տաքացնել ցուրտ գիշերը։
  8. Ես լավն եմ, բայց հրեշտակ չեմ։ Ես մեղք եմ գործում, բայց սատանա չեմ։ Ես պարզապես մի փոքրիկ աղջիկ եմ այս մեծ աշխարհում, որը փորձում է գտնել մեկին, ում կսիրի։
  9. Մարմինը նախատեսված է տեսնելու, այլ ոչ թե թաքցնելու համար։
  10. Չկան կանայք, որոնք չեն սիրում օծանելիք, կան կանայք, որոնք դեռ չեն գտել իրենց բույրը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026