01 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելու զրույցները կձգվեն մինչև ընտրություններ․ ՌԴ պաշտոնյա

ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելու զրույցները կձգվեն մինչև ընտրություններ․ ՌԴ պաշտոնյա

Նիկոլ Փաշինյանը նախ պետք է հանրաքվե անցկացնի՝ հանրային կարծիքը հասկանալու համար նախքան Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության համար դիմելու որոշում կայացնելը․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

Նրա կարծիքով ՝ այս հարցը կձգվի մինչև ընտրություններ։

«Փաշինյանը կդիմի ԵՄ-ին անդամակցության համար, ապա կանցկացնի հանրաքվե: Նրանք կասեն՝ «Այո՛, խնդրեմ» կամ «Ո՛չ»: Իսկ ինչո՞ւ անցկացնել հանրաքվե, եթե արդեն իսկ դիմում է ներկայացվում: Կարծում եմ՝ քայլերի հերթականությունը մի փոքր խճճված է: Ամենայն հավանականությամբ, նախ պետք է պարզել հանրության կարծիքը, ապա գործողություններ ձեռնարկել: Կարծում եմ՝ այս զրույցները կձգվեն մինչև ընտրություններ», – նշել է Ջաբարովը:

Պատգամավորի խոսքով՝ եթե Փաշինյանը որոշի մտցնել Հայաստանը ԵՄ, ԵԱՏՄ անդամ պետությունները կորոշեն կասեցնել Հայաստանի մասնակցությունը միությանը, ինչը մեծ սխալ կլինի Երևանի համար։

«Հայաստանն անկախ պետություն է, ինքնավար. թող կայացնի այն որոշումը, որը կհամարի հարմար և օգտակար», – հավելել է Ջաբարովը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026