01 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը վերաբերում է բոլոր ճակատներին, այդ թվում՝ Լիբանանին․ Արաղչի

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը վերաբերում է բոլոր ճակատներին, այդ թվում՝ Լիբանանին․ Արաղչի

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը վերաբերում է տարածաշրջանային բոլոր ճակատներին․ X սոցցանցում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը հստակորեն վերաբերում է բոլոր ճակատներին, այդ թվում՝ Լիբանանին։

Արաղչին նշել է, որ համաձայնագրի խախտումը ցանկացած ուղղությամբ կհամարվի ընդհանուր հրադադարի խախտում։

«Մեկ ճակատում հրադադարի խախտումը նշանակում է հրադադարի խախտում բոլոր ճակատներում», – ընդգծել է նա։

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են ԱՄՆ-ն ու Իսրայելը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026