01 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունիսին սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ արդյունավետ քննարկումների․ Թրամփ

Հունիսին սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ արդյունավետ քննարկումների․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը հունիսին սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ արդյունավետ քննարկումների․ նշվում է Թրամփի՝ Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյուներից մեկն է։

«Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության։ Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյուներից է։ Իմ վարչակազմը սպասում է հունիսին այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումների»,- նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն ածխաջրածնային ոլորտում համագործակցության երկար պատմություն ունեն և հանձնառու են մատչելի և հուսալի էներգիա մատակարարելուն։ Եզրափակելով՝ Թրամփը նշել է, որ համատեղ ջանքերը կնպաստեն խաղաղությանը, կընդլայնեն բարգավաճումը և կձևավորեն ավելի անվտանգ ապագա ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026